Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս երեխաների մասին

Երեխային գովելը անդրադառնում է նրա հետագա կյանքի վրա

Երեխային գովելը անդրադառնում է նրա հետագա կյանքի վրա

Երեխային քաջալերելն ու գովելը կարող է դրսևորվել տարբեր ձևերով: Դրանցից մի քանիսը կարող են լավ ազդեցություն ունենալ երեխայի զարգացման վրա:  Չիկագոյի համալսարանի հետազոտողները, ուսումնասիրելով մոր և երեխայի հարաբերությունները մի քանի տարվա ընթացքում, ապացուցել են, որ գովելու ձևն ազդում է երեխայի հետագա կյանքի վրա: Մասնավորապես, որոշակի ձեռքբերումների համար գովելն օգնում է երեխաներին ավելի հեշտ հաղթահարել դժվարությունները հինգ տարի անց: Նույնը, ի դեպ, չի կարելի ասել հաճոյախոսությունների մասին, օրինակ՝ «դու լավ տղա ես»:

 

Նշված ուսումնասիրությունը խոշորագույնն է, որ առնչվում է գովաբանությանը և երեխայի զարգացմանը: Երեխաների ջանքերի, գործողությունների և աշխատանքի բարձր գնահատականը նպաստում է գործելու ցանկության ձևավորմանը: Գովաբանությունները բաժանել են երկու խմբի՝ գործունեության գովաբանում և անձի գովաբանում: 

 

Ուսումնասիրության շրջանակներում գիտնականներն այցելել են 1-3 տարեկան երեխաների և հետևել նրանց առօրյա կյանքին: Հինգ տարի անց նրանք այդ երեխաների ծնողների շրջանում հարցումներ են կատարել: Պարզվել է, որ այն երեխաները, որոնց ինչ-որ գործի համար գովել են ծնողները, հետագայում կարողացել են լուծել իրենց առջև դրված խնդիրները: Անձնական որակների գովաբանությունը ֆիքսել է երեխաների հնարավորությունները և հուշել, որ դրանք հետագա զարգացում չեն պահանջում: 

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ